2922 դիտում
10:52 05-12-2019
Հայկ Մարությանը օրենք է խախտել․ նրա եղբայրը ՍՊԸ-ի տնօրեն է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել: Նախ՝ հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի և ձևակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն»:
Բայց, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է:
2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն: Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթին Երևանի քաղաքապետարանից պարզաբանել են. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բացի քաղաքապետի պաշտոնից, որևէ այլ պաշտոն չի զբաղեցնում»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Մարությանը սույն թվականի նոյեմբերի 30-ին իր ՍՊԸ-ի տնօրեն է նշանակել եղբորը, ինչը, սակայն, չի ազատում նրան պատասխանատվությունից: Մեր ձեռքի տակ են ասվածը վկայող բոլոր ստոպ-կադրերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3720 դիտում
16:40 24-12-2019
Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց 3 օր առաջ դադարել է լինել «Երկուս եւ կես» ՍՊԸ-ի տնօրենը. խոսնակ
2238 դիտում
09:17 19-09-2014
Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը շարունակում է օրենք խախտել. Ժողովուրդ
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1114 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»