20112 դիտում
10:59 28-05-2019
Գալուստդ բարով լինի, Երևանը լույսերի մեջ ողողես. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոր նշանակում է արել. Երևանն ունի «Երքաղլույս» ՓԲԸ-ի նոր տնօրեն
Երեկ՝ մայիսի 27-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Երքաղլույս» Փակ Բաժնետիրական Ընկերության աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գալուստ Վարդանյանին։
Քաղաքապետն իր շնորհակալությունն է հայտնել ընկերության նախկին տնօրենին՝ կատարած աշխատանքի համար, իսկ նոր տնօրենի պաշտոնակատարին ներկայացնելիս հայտնել է, որ ոլորտում կան որոշակի խնդիրներ, որոնք պահանջում են լուծման նոր մոտեցումներ և նոր աշխատելաոճ։
Քաղաքապետն իր խոսքում հայտնել է. «Փոփոխությունը նպատակ ունի արդիականացնել համակարգն ու նոր շունչ տալ: Հաշվի առնելով մեր բնակչության առանձնահատկությունը, որը չի սիրում փաստաթղթավորված աշխատել, առաջանում է մի իրավիճակի, որ այսօր ընկերության հենասյուներին կան հազարավոր անհասկանալի մալուխներ, ինչն անթույլատրելի է: Առաջնային ուշադրություն պետք է դարձնել սահմանված չափորոշիչների և անվտանգության կանոնների խախտման դեպքերին»:
Հայկ Մարությանն անդրադարձել է նաև համակարգային մի շարք այլ խնդիրների: Քաղաքապետը նկատել է, որ քաղաքային տնտեսությունում խնդիրներ լինում են ամեն օր, սակայն կարևոր է, որ ծառայությունները գործեն արագ և բնակիչներն էլ լինեն գոհ:
Գալուստ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին վստահության համար և շեշտել, որ ընկերությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ աշխատանքների տեմպերը կրկնապատկելու համար:
«Երքաղլույս» ՓԲԸ-ն համայնքային կազմակերպություն է, որն ապահովում է մայրաքաղաքի փողոցների, այգիների ու պուրակների, նաև բակային տարածքների արտաքին լուսավորությունը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
14:36 20-12-2017
Երևանը՝ տոնական լույսերի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
12684 դիտում
20:44 17-10-2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ