1949 դիտում
19:28 05-12-2019
Հանրային սննդի կետերը պետք է իրացնեն միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն անցկացնում է հանդիպումների շարք սննդի շղթայի օպերատորների հետ՝ թարմ մսի իրացման կամ օգտագործման դեպքում սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը ներկայացնելու և դրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով:
Գեղարքունիքի մարզում Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրային սննդի կետրերի ներկայացուցիչների հետ: Նա խոսել է սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու անհրաժեշտության մասին, տեղեկացրել, որ այդ իմաստով վերահսկողությունը լինելու է պարբերական և՝ որ թերացումների ու խախտումների նկատմամբ վերաբերմունքը լինելու է անհանդուրժողական:
«Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճին հարակից իր ռեստորաններով ու այլ սննդի կետերով, ոչ միայն մեր բնակչության հիմնական հանգստավայրերից է, այլև տուրիստական հիմանկան ուղղություններից մեկն ու, ըստ էության, երկրի այցեքարտն է: Ուստի, սննդամթերքի անվտանգության տեսանկյունից, դուք առավելագույն պատասխանատվություն ու ըմբռնում պետք է դրսևորեք»,- հորդորել է Տեսչական մարմնի ղեկավարը:
Տնտեսավարողները հարցեր են ուղղել՝ կապված սպանդանոցային ծագման միս-մսեղիքի ձեռքբերման ու տեղափոխման պայմանների, ուղեկցող անասնաբուժական ձև 5 փաստաթղթի, խորհրդատվական ծառայությունների մասին:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
Նմանատիպ նյութեր
1623 դիտում
15:55 16-09-2019
ՍԱՏՄ-ն շարունակում է խրախուսել և աջակցել միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողներին
4184 դիտում
14:58 08-10-2019
Սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողների շրջանակը մեծանում է
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար