1763 դիտում
17:00 06-12-2019
Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարին
Դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չիոքոային:
Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այդ պատասխանատու առաքելության մեջ:
Զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու պատմական ամուր կապերի վրա հիմնված հայ-մոլդովական հարաբերությունների առավել ամրապնդման և երկկողմ օրակարգի հետագա հարստացման ուղղությամբ: Այս համատեքստում կարևորվեց տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ արտգործնախարարությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով:
Երկուստեք բարձր գնահատվեց մոլդովահայ համայնքի դերը Մոլոդվայի հասարակական-քաղաքական կյանքում և ունեցած ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:
Համագործակցության ավանդական ուղղությունների ակտիվացմանը զուգահեռ նախարարներն ընդգծեցին նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի ներդրման կարևորությունը: Որպես երկկողմ օրակարգի հարստացմանն ուղղված քայլեր՝ կողմերը նշեցին միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործումը:
Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները արժևորեցին բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության առկա մակարդակը: Այս համատեքստում կողմերն անդրադարձան ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանին նվիրված նախաձեռնություններին և մտքեր փոխանակեցին ապագայի տեսլականի շուրջ:
Մոլդովայի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1093 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1180 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1063 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ