2552 դիտում
09:34 07-12-2019
Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ գործող իշխանությունները հայտարարում են ՀՀ բնակչությունը մինչև 2050 թվականը 5 մլն դարձնելու մասին (ի դեպ՝ նախկին իշխանությունները խոսում էին 2040-ին՝ 4 մլն բնակչություն ունենալու մասին), սակայն ՀՀ ժողովրդագրական ցուցանիշները ներկայումս ունեն կայուն բացասական միտում:
Պետք է փաստենք, որ այդ միտումը շարունակվում է, ավելին՝ մոտեցել ենք ժողովրդագրական ճգնաժամի շեմին:
Թերթն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ 2018 թվականին ՀՀ ազգաբնակչությունը նվազել է 14000-ով, իսկ 2019 թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում ծնվածների թիվը նվազել է 150-ով, մահացածների թիվը աճել է 572-ով։
Սրան զուգահեռ մշտական ցուցանիշը նվազել է 8200-ով։
ՀՀ բնակչության նվազման միտումը շարունակվել է նաև սույն թվականին։ Այսպես՝ 2019 թ. հոկտեմբերի դրությամբ՝ մշտական բնակչությունը նվազել է 11750-ով։
2019-ի երեք եռամսյակում բնակչության բնական հավելաճը նվազել է 550-ով, ի դեպ՝ եթե համեմատական անցկացնենք 2017-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ, ապա պարզ է դառնում, որ ծնվածների թիվը նվազել է 4,2 տոկոսով, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ` 20-ով։
Պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելով՝ թերթը պարզել է, որ 2019 թվականին ՀՀ-ից անվերադարձ մեկնել է 35549 քաղաքացի, փոխարենը 25692 (գործազուրկների ընդհանուր թվի 11 տոկոսը) օտարերկրացի է եկել ՀՀ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2148 դիտում
13:19 22-09-2016
3.5 մլն բնակչություն ունեցող Պուերտո Ռիկոյում 1.5 միլիոնից ավելի մարդ մնացել է առանց էլեկտրականության
1646 դիտում
17:32 07-07-2022
3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը, ըստ ՄԱԿ-ի հրապարակած վիճակագրության, ունի 500.000 թերսնվողներ
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1114 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»