3705 դիտում
09:50 07-12-2019
Լրացավ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցը
1988թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյանին, տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վայրկյանին ցնցվեց Հայաստանի հյուսիսը: Սպիտակի երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվեց 10 բալ: Այն ընդգրկեց ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր մոտ 1 մլն. մարդ:
Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) եւ Կիրովականը (Վանաձոր)։ Գրեթե ամբողջությամբ ավերվեցին բարձրահարկ շենքերը, եւ սա մեծ թվով զոհերի պատճառներից մեկն էր։
Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցեցին ԽՍՀՄ–ի բոլոր հանրապետությունները։ 111 երկիր: Օգնության ձեռք մեկնեցին նաեւ Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան: Աղետի գոտի եկան մասնագետներ, տրամադրվեց փրկարարական սարքավորումներ, սննդամթերք և դեղորայք։
Նմանատիպ նյութեր
3461 դիտում
09:30 07-12-2018
Այսօր լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը
1117 դիտում
09:49 07-12-2023
Լրացավ Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը. News.am
1928 դիտում
09:42 07-12-2022
Այսօր դեկտեմբերի 7-ն է՝ Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցը
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
604 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված