1117 դիտում
09:49 07-12-2023
Լրացավ Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը. News.am
35 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։
Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) եւ Կիրովականը (Վանաձոր)։ Գրեթե ամբողջությամբ ավերվեցին բարձրահարկ շենքերը, եւ սա մեծ թվով զոհերի պատճառներից մեկն էր։
Մյուս պատճառն այն էր, որ ավերիչ երկրաշարժը, որի գերազանցեց 7 մագնիտուդը, տեւեց կես րոպե։ Երկրաշարժը զգացվել է Երեւանում եւ Թբիլիսիում, այն գրանցվել է աշխարհի սեյսմոլոգիական կայաններում։
Ավերակների տակ հայտնվեցին տասնյակ հազարավոր մարդիկ։ Ավերվեցին գործարաններ ու ֆաբրիկաներ, դպրոցներ ու հիվանդանոցներ, տուժեցին ենթակառուցվածքներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները, օտարերկրյա պետությունները օգնության շտապեցին տուժած Հայաստանին։
Ցավոք, երկարաշարժի հետեւանքների վերացումը երկու ինքնաթիռների անձնակազմի կյանք խլեց․ զոհվեցին հումանիտար օգնություն բերող խորհրդային եւ հարավսլավական ինքնաթիռների անձնակազմը։ Ավերակների մաքրման աշխատանքներին մասնակցում էին խորհրդային բանակի մի քանի հազար զինվոր ու սպա։ Աղետալի ողբերգությունը ստիպեց մտածել հատուկ ստորաբաժանման մասին, որը հետագայում ստեղծվեց ԱԻՆ-ում։
Սկսվեց տուժած շրջանների ակտիվ վերականգնման ծրագիրը, որը ընդհատվեց ԽՍՀՄ փլուզմամբ։ 34 տարի անց անօթեւան դարձած մարդկանց մեծ մասը ապահովվել է բնակարաններով։ Սակայն Շիրակի ու Լոռու մարզերում դեռ կան ընտանքիներ, որոնք շարունակում են գոյատեւել տնակներում ու ժամանակավոր կացարաններում։

Նմանատիպ նյութեր
3461 դիտում
09:30 07-12-2018
Այսօր լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը
3702 դիտում
09:50 07-12-2019
Լրացավ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցը
1928 դիտում
09:42 07-12-2022
Այսօր դեկտեմբերի 7-ն է՝ Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցը
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված