Միսնկում անկախության ցույցի ժամանակ բերման է ենթարկվել ռուսամետ կարգազանց Եգոր Կրասոտան
Այսօր Մինսկում Ռուսաստանին ինտեգրումը խորացնելու դեմ կազմակերպված ցույցերն անցել են խաղաղ։ Ձերբակալվածներ չկան։ Ոստիկանությունը չի միջամտել և ուժ չի կիրառել, բացառությամբ մեկ դեպքի։ Հաղորդում է [url=https://reform.by/protesty-protiv-integracii-v-minske-zakonchilis-bez-zaderzhanij/]reform.by[/url]-ն։
Մինսկի Անկախության հրապարակում մի երիտասարդ խառնվել է ցույցին։ Ըստ ականատեսների, ոչ ադեկվատ և, հավանաբար, հարբած երիտասարդը ընկել է գետնին, նետվել մարդկանց վրա, բղավել «Ռուսաստան, Ռուսաստան»: Երթի մասնակիցները համոզել են անվտանգության ուժերին նրան հրապարակից հեռացնել։ Իրավապահները կարգազանց երիտասարդին հեռացրել են ցուցարարներից, և նստեցրել ոստիկանության միկրոավտոբուս:
Շուտով լրագրողները ճանաչել են սադրիչի ինքնությունը: Ըստ «Наша нива» լրատվամիջոցի, սադրիչը 28-ամյա Եգոր Կրասոտան է։ Նա սովորում էր Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, մասնակցում էր «ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսախոս երիտասարդների» ցույցերին, հանդիսանում է «Սպիտակ Ռուսաստանի» անդամ:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/12/07/1142407/]Հիշեցնենք[/url], որ Մինսկում այսօր զանգվածային ցույցեր են անցկացվել Ռուսաստանին ինտեգրման դեմ։