43783 դիտում
13:57 08-12-2019
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ները, որոնցից մեկն էլ հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառի. տեղում 2 քաղաքացի բուժօգնություն է ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 36 կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes C 220 մակնիշի 36 FM 824 համարանիշի և Mercedes մակնիշի 09 OQ 990 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes C-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում՝ բախվելով ծառի։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Արտաշատ» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր բժշկական օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ; Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և բժշկական օգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+