1863 դիտում
13:16 09-12-2019
Կառավարության որոշման պահանջների խախտմամբ օտարվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին հանձնված պետական գույքը՝ ՀՀ-ին զրկելով ստրատեգիական փոխադրումների հնարավորությունից
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն ակտիվներից պետական սեփականության գույքը հանելու և օտարելու գործընթացում պետական շահերի պաշտպանության հարցը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ կադաստրի կոմիտեից:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գույք ամրացնելու և շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը քանդելու մասին» ՀՀ կառավարության 2017թ. հունվարի 12-ի N 12-Ա որոշման հիման վրա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը թույլատրվել է իր աշխատակազմին ամրացված՝ Երևան քաղաքի Սևանի փողոցի 21 հասցեում գտնվող պետական սեփականության անշարժ գույքը (նախկին ծանրոցային բաժանմունքը), ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից: Այդ որոշմամբ նշված գույքը հետ է վերցվել նախարարությունից և օտարելու նպատակով ամրացվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին:
Նախատեսվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ պետք է ապահովեն գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ պետք է իրականացվեն որպես մեկ միավոր գրանցված անշարժ գույքից օտարման ենթակա մասի առանձնացման և հանձնման-ընդունման աշխատանքները, որից հետո եռամսյա ժամկետում օտարման ենթակա գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվի օտարման:
Գույքից առանձնացված և Սևանի 21/5 հասցեով գրանցված պահեստի և հողամասի հանձնման-ընդունման եռակողմ ակտերը ներկայացվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հաստատմանը, սակայն դրանք չեն հաստատվել, քանի որ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հողամասի օտարվող հատվածի առանձնացման աշխատանքները կատարել է առանց նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համաձայնեցնելու:
Եվ չնայած հանձնման-ընդունման ակտի չստորագրմանը, աճուրդի միջոցով իրականացվել է նշված գույքի օտարման գործընթացը և դրա նկատմամբ գրանցվել է ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը: Արդյունքում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթուղագծերը մնացել են առանց մոտեցման հնարավորության, ինչը թույլ չի տալիս իրականացնել բեռնման և բեռնաթափման աշխատանքներ:
Այսպիսով, ուսումնասիրությամբ արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ չեն ապահովել սահանված ժամկետում որպես մեկ միավոր գրանցված անշարժ գույքից օտարման ենթակա մասի առանձնացումն ու հանձնում-ընդունումը, իսկ վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, առանց նշված աշխատանքների կատարման, օտարման են ներկայացրել գույքից առանձնացված պահեստը և հողամասը: Արդյունքում խախտվել են ինչպես «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավունքներն ու օրինական շահերը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրինական շահերը՝ քանի որ անհնարին է դարձել ռազմավարական նշանակության փոխադրումների կատարումը: Այդպիսով պետության համար առաջացել են ծանր հետևանքներ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3462 դիտում
23:15 14-06-2022
Մեկնարկել է Երևան-Բաթում-Երևան երթուղով փոխադրումների ամառային սեզոնը. «Հարավկովկասյան երկաթուղի»
1536 դիտում
18:38 13-03-2020
Գնահատման ընթացակարգերի հանցավոր խախտմամբ պետական սեփականության գույքն օտարվել է մի քանի անգամ ցածր գնով
1170 դիտում
19:25 18-06-2014
Փոխվարչապետը ներկա է գտնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ արդիականացված հանգույցների շահագործման արարողությանը
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված