211652_close_icon
views-count6823 դիտում article-date 17:23 09-12-2019

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահի անհավանական սեյվը «Բավարիայի» հետ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատարը՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 2:1 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային» և շարունակում միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Չափազանց հետաքրքիր և դրամատիկ այս խաղի իսկական զարդը դարձավ մյոնխենգլադբախցիների դարպասապահ Յան Զոմերի անհավանական սեյվը 29-րդ րոպեին: «Բավարիայի» պաշտպան Յոզուա Կիմիհի հարվածից հետո Զոմերը գնդակը բաղ թողեց և այն գլորվեց դեպի դարպասը: Սակայն շվեյցարացին հասցրեց շրջվել և մատով դարպասի եզրագիծը գրեթե հատած գնդակի ընթացքը կասեցնել և որսալ: «Երջանկության մատը», այսպես որակեց այս դրվագը գերմանացի մեկնաբանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր