2358 դիտում
19:22 09-12-2019
Աշոտ Ղուլյանը մասնակցել է Արցախի Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինարին
Արցախի պետական համալսարանում դեկտեմբերի 9-ին կազմակերպվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինար, որին մասնակցել և ելույթ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Աշոտ Ղուլյանը նախ շնորհավորել է Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, այնուհետև խոսել դեկտեմբերի 10-ին նշվող իրադարձությունների խորհրդի մասին:
ԱԺ նախագահը ներկայացրել է Սահմանադրության՝ որպես երկրի Հիմնական օրենքի գործառույթներն ու ընդգծել նրա դերը պետական կառավարման համակարգի կատարելագործման, երկրի ինքնիշխանության ամրապնդման, անվտանգության մարտահրավերներին արձագանքելու, ժողովրդավարական գործընթացների զարգացման և մարդու իրավունքների ու ազատությունների իրականացման երաշխավորման գործում: «Սահմանադրությունը յուրահատուկ համաձայնագիր է քաղաքացիների միջև, որը սահմանում է պետության և քաղաքացու փոխհարաբերությունները»,- նշել է Ա. Ղուլյանը:
Գիտական սեմինարին ելույթ են ունեցել ԱրՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ Ռիտա Առուստամյանը և դասախոս Արմինե Դանիելյանը: Սեմինարին մասնակցել են նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ Գեորգի Սահակյանը, Վիտյա Յարամիշյանը, Վալերի Ավանեսյանը, դասախոսներ և ուսանողներ:
Նմանատիպ նյութեր
2196 դիտում
19:00 01-07-2016
Նախագահը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3153 դիտում
14:54 05-05-2017
Դեսպան Ղազարյանը Կուրուվ քաղաքում մասնակցել է Լեհաստանի Սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը
3754 դիտում
18:05 05-07-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1243 դիտում
22:14 07-02-2025
Թուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվտանգային պատ ունի
613 դիտում
21:57 07-02-2025
ՄՔԴ-ն դատապարտել է իր աշխատակիցների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Թրամփի հրամանագիրը
601 դիտում
19:46 07-02-2025
Կարսում ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները