1914 դիտում
21:35 10-12-2019
Հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետները դասընթացներ են կազմակերպել դպրոցականների համար
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի Ականների վտանգի իրազեկման մասնագետները 1 տարվա ընթացքում դասընթացներ են կազմակերպել Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Արարատի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի և Երևանի դպրոցականների համար:
Այս մասին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը: Դասընթացներին ավելի քան 11024 աշակերտ և ուսուցիչ է մասնակցել: Նրանք արդեն տիրապետում են անվտանգ վարքագծի կանոններին:
Ականների վտանգի իրազեկման բաժնի մասնագետները նաև թարմացրել են ականից տուժած անձանց տվյալների բազան: 2019 թվականի ընթացքում շուրջ 70 անձի վերաբերյալ տեղեկատվություն են հավաքել:
Ականի պայթյունից տուժած անձինք պարբերաբար տարբեր ծրագրերում են ընդգրկվում՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի և մի շարք կառույցների գործակցության արդյունքում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1081 դիտում
20:45 15-01-2025
Այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Վարդան Օսկանյան
904 դիտում
20:19 15-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
547 դիտում
19:24 15-01-2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին