211652_close_icon
views-count3454 դիտում article-date 21:46 06-03-2017

Ստվերում մնացածներ, չկողմնորոշվածներ և ռեբրենդինգ. ո՞ր ուժն է գրագետ քարոզարշավ անում. Aravot.am

«Որքան էլ տարօրինակ է, ամենաշատը թարմություն բերեց Հանրապետականը»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի քարոզչական մեկնարկը նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա` սպասվում էր, որ ՀՀԿ-ն չինովնիկական և կարծրացած մոտեցումներ առաջ կբերի, բայց քարոզարշավի առաջին օրվա դրությամբ թարմությունը նկատելի էր: Կարեն Քոչարյանի համոզմամբ` սա ոչ թե ՀՀԿ-ի, այլ Կարեն Կարապետյանի մոտեցումն է. «ՀՀԿ-ն բավականին լուրջ ուղերձ թողեց առաջին տասնյակով, որ գնում է երիտասարդացման և սերնդափոխության, որը երեկ հաստատեց հոլովակով: Հոլովակը շատ լավ է ստացվել: ՀՀԿ-ն փաստացի հասկացնում է, որ գնում է ռեբրենդինգի: Հոլովակում չկա որևէ ՀՀԿ-ական բացի Կարեն Կարապետյանից և ի դեմս Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ն գնում է ռեբրենդինգի»: Քաղտեխնոլոգի տպավորությամբ` «փոփոխվենք, փոփոխվենք, փոփոխվենք» ուղերձը կա գրեթե բոլոր ուժերի մոտ, սակայն ՀՀԿ-ի դեպքում դա ներդրված է նաև կարգախոսի մեջ: Հետաքրքրվեցինք` արդարացվա՞ծ է արդյոք «Ռեինկարնացիա» խմբի շուրջ ստեղծված աղմուկը, մասնավորապես ՀՀԿ-ի քարոզչական հոլովակում երգելը, պարոն Քոչարյանը հարկ չհամարեց այդ հարցին անդրադառնալ` նշելով, թե այդ հարցին առավելագույնը կանդրադառնա ֆեյսբուքում: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/03/06/862565/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր