2566 դիտում
10:15 13-12-2019
Սորոսականների դիրքերը գնալով ամրանում են․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի նոր անդամներ նշանակեց Դանիել Իոաննիսյանին և Ալբերտ Ստեփանյանին:
Նշանակումից անմիջապես հետո սոցցանցերում ակտիվ քննարկվում էր, որ այսպիսով վարչապետը նոր «ռևերանս» արեց Սորոսի հիմնադրամին:
Շատերը նշում էին, որ նոր իշխանությունների օրոք պետական կառույցներում Ջորջ Սորոսի «տիրապետությունը» գնալով ընդլայնվում է, եթե նաև հաշվի առնվի, որ ի սկզբանե պետության հումանիտար ոլորտները համակարգող ԿԳՄՍ, առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունները, ինչպես նաև իրավական ոլորտի մի մասը՝ արդարադատության նախարարությունը և հատուկ քննչական ծառայությունը նույնպես սորասականների տիրապետության տակ է, ԱԺ-ում էլ քիչ չեն «սորոսական» պատգամավորները:
Ի դեպ, ինչ վերաբերում է պետական կառույցներում պաշտոններին, ապա տեղեկություններ կան, որ Սորոսի հիմնադրամը, որպես ցանցային կազմակերպություն, ունի իր ներքին հիերարխիան, որը սրբորեն պահպանվում է նաև գերատեսչություններում:
Օրինակ՝ ըստ տարբեր աղբյուրների, իրականում ԿԳՄՍ նախարարությունը ղեկավարում է առաջին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, որը սորոսական ուղղահայացում շատ ավելի բարձր դիրք ունի Արայիկ Հարությունյանից:
Կան տեղեկություններ, որ Անափիոսյանն է որոշում նախարարության գործունեության ուղղություններն այն սկզբունքներով, որոնք նախընտրելի են իր հիմնադրամի համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7323 դիտում
18:38 12-06-2017
Սերխիո Ռամոս. Մեր ընկերությունը Պիկեի հետ գնալով ամրանում է
3032 դիտում
20:03 01-10-2019
Սորոսականների հակառուսական ակցիան կայացել է ՀՀ վարչապետի գիտությամբ. «ՎԵՏՕ»-ի անդամ
4196 դիտում
23:24 26-02-2020
Սորոսականների կողմից հերթական կեղծ, սուտ դիմումի հիման վրա ոստիկանությունը մերժել է իմ դեմ քրգործ հարուցել
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը