4256 դիտում
10:37 13-12-2019
Հայաստանը կրկին ցույց տվեց, որ շախմատային գերտերություն է. Մխիթար Հայրապետյան
Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը լուր է տարածել, որ ՄԱԿ-ում քիչ առաջ ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր ճանաչելու բանաձևը, որը հեղինակել էր
Հայաստանը:
Հայտարարության մեջ ասված է. «Միանգամից երկու լավ լուր. Արդեն գիտեք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Բացի այդ, ՄԱԿ-ում րոպեներ առաջ միաձայն ընդունվեց հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որ հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրի կողմից:
Մենք կրկին ցույց ենք տալիս, որ Հայաստանը շախմատային գերտերություն է: Կեցցե՛ն մեր դիվանագետները:»
Նմանատիպ նյութեր
1902 դիտում
22:23 12-04-2019
Երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին աստղագիտության ոլորտում գերտերություն կդառնա. Արմեն Սարգսյան
18426 դիտում
11:52 22-09-2021
Երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում. Արմեն Սարգսյանի ուղերձը
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց