4011 դիտում
11:38 13-12-2019
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ հուլիսի 20-ը հռչակեց շախմատի համաշխարհային օր
Դեկտեմբերի 12-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան «Սպորտը զարգացման և խաղաղության համար» և «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետերի ներքո միաձայն ընդունեց «Շախմատի համաշխարհային օր» խորագրով բանաձև, որով հուլիսի 20-ը հռչակվում է որպես շախմատի համաշխարհային օր։
Բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ 53 անդամ պետություններ, ճանաչում է շախմատի ընձեռած հնարավորությունները Կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացման, այդ թվում՝ կրթության զարգացման, կանանց և աղջիկների կարողությունների ամրապնդման, ներառականությանը, փոխըմբռնմանը և հարգանքին նպաստելու գործում։ Այն նաև ամրագրում է, որ շախմատը՝ որպես արդարությանը, ներառականությանը և փոխադարձ հարգանքին նպաստող խաղ, կարող է դրական դեր ունենալ ժողովուրդների միջև հանդուրժողականության և փոխըմբռնման միջավայր ձևավորելու առումով։ ՄԱԿ անդամ պետություններին, ՄԱԿ համակարգի մարմիններին, այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին, գործարար շրջանակներին և քաղաքացիական հասարակությանը կոչ է արվում նշել շախմատի համաշխարհային օրը և տարածել շախմատի առավելությունները, այդ թվում՝ կրթության և հանրային իրազեկման միջոցով։
Ներկայացնելով բանաձևը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշեց, որ շախմատը, հանդիսանալով հնագույն և համաշխարհային ճանաչում ունեցող մտավոր խաղերից մեկը, նպաստում է սոցիալական, քաղաքական և ռասայական անջրպետների հաղթահարմանը, նախապաշարմունքները փոխելուն և խտրականության դեմ պայքարին։Անդրադառնալով Հայաստանի ազգային ջանքերին շախմատի հանրայնացման գործում՝ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ շախմատը հայկական մշակույթի էական մասն է՝ հիշատակելով օլիմպիական և աշխարհի չեմպիոնի տիտղոսների նվաճումը հայ գրոսմայստերների կողմից։
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից Շախմատի համաշխարհային օրվա սահմանումը կարևոր հարթակ կընձեռի երկխոսությունը, համերաշխությունը և խաղաղության մշակույթն առաջ մղելու համար։
Նմանատիպ նյութեր
2171 դիտում
20:40 07-06-2021
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հունիսի 7-ը հռչակել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2373 դիտում
21:53 27-03-2014
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է ճանաչել. Հայաստանը դեմ է քվեարկել
Այս բաժնից
442 դիտում
19:34 31-10-2024
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը
457 դիտում
19:21 31-10-2024
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի ընտրությունները
607 դիտում
19:07 31-10-2024
Արման Եղոյանն ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորին