Կանադայում հոկեյի հանդիպումը դադարեցվել է դարպասապահի սարսափելի վնասվածքի պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կանադայի Հոկեյի պատանեկան լիգայի «Նիագարա Այսդոգզ»-«Լոնդոն Նայթս» հանդիպումը դադարեցվել է դաշտի տերերի 17-ամյա դարպասապահ Թաքեր Թայնանի սարսափելի վնասվածքի պատճառով:
Երկրորդ խաղակեսի սկզբում մրցակցի հարձակվողը չմուշկով դիպել է դարպասապահի ոտքի ետևի մասի՝ վահանակով չպաշտպանված հատվածին և վնասել ազդրի զարկերակաին: Թաքերն ընկել է սառույցին և նրա ոտքից հորդացել է արյան հեղեղը:
Բժիշկները մոտ տաս րոպե փորձել են հոկեյիստի վրայից հանել մարզական հանդերձանքն ու վնասվածքը կապել: Այնուհետև նրան պատգարակի վրա են դրել և տեղափոխել հիվանդանոց, որտեղ բարեհաջող վիրահատել են:
Այժմ երիտասարդ մարզիկի վիճակը գնահատվում է կայուն: Հոկեյի լիգայի ղեկավարությունը որոշել է չշարունակել հանդիպումը, որտեղ «Լոնդոնը» առջևում էր 2:1 հաշվով և այն հետաձգել: