4956 դիտում
10:35 14-12-2019
ԴԱՀԿ-ն լվացքի փոշի է աճուրդի հանել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը լվացքի փոշի է աճուրդի հանել։ Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վաճառքի հանված լվացքի փոշին չինական արտադրության է, 10 հազար կգ, իսկ արժեքը կազմում է 900 հազար դրամ։ Ստացվում է, որ ԴԱՀԿ-ն լվացքի փոշու մեկ կիլոգրամը վաճառում է 90 դրամով։
Հա, ի դեպ, կա և՛ նարնջագույն, և՛ կապույտ գույնի լվացքի փոշի։ Դրանք 25 կիլոգրամանոց պարկերում են, հատիկավոր են։ Տեղեկացնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ ԴԱՀԿ-ն վաճառում է նաև ալկոհոլային խմիչք։ Մասնավորապես, աճուրդի էին հանվել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերության՝ «Հայասի գրուպ»-ի կոնյակները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1692 դիտում
00:00 19-09-2014
ԴԱՀԿ-ը մանկական ջինսե շրջազգեստներ է աճուրդի հանել. Ժողովուրդ
2371 դիտում
09:29 19-09-2014
ԴԱՀԿ-ը մանկական 110 դրամանոց ջինսե շրջազգեստներ է աճուրդի հանել. Ժողովուրդ
1669 դիտում
08:52 14-11-2014
ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել ջերմոցային 18 տնտեսություն. Ժողովուրդ
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1114 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»