211652_close_icon
views-count1717 դիտում article-date 08:52 14-11-2014

ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել ջերմոցային 18 տնտեսություն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն աճուրդի է հանել ջերմոցային18 տնտեսություն` 22 մլն դրամ մեկնարկային գնով: Ջերմոցների սեփականատերերն անցած ձմռանը վնասներ կրելուց և պարտքեր կուտակելուց հետո գույքը գրավադրել են բանկերից մեկում, բայց այդպես էլ չեն կարողացել վարկերը մարել: Արդյունքում, բանկը դիմել է դատարան՝ ջերմոցատերերից իր պարտքը բռնագանձելու պահանջով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր