211652_close_icon
views-count40775 դիտում article-date 19:17 14-12-2019

Ինչո՞ւ է թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցը դեմ գլխավոր դատախազի հրաժարականին. գուցե այդ հրաժարականը պահանջող խմբակը ինչ որ շահեր է սպասարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական գործիչ Ջիվան Աբրահամյանի կարծիքով, այս օրերին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը կեղծ օրակարգ է: Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ջ. Աբրահամյանը ասում էր, որ եթե գլխավոր դատախազի հրաժարականի պահանջը լիներ թավշյա և ոչ բռնի հեղափոխությունից առաջ, ապա գուցե ինչ որ տեղ ինքն ու իր համակիր ընկերները նույնպես միանային այդ պահանջին: Իսկ հիմա՝ ինչ-որ մարդիկ, ովքեր առաջնորդվում են «արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին» հայտնի խոսքով, ապա դրանք գլխավոր դատախազության առջև իրենց սակավաթիվ համակիրներով պահանջելով գլխավոր դատախազի հրաժարականը, ջուր են լցնում Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի և նախորդ ռեժիմի ներկայացուցիչների ջրաղացին: Մանրամասները՝ տեսանյութում. Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր