211652_close_icon
views-count4221 դիտում article-date 20:19 14-12-2019

Արեն Մկրտչյան. Ալավերդու երկաթգիծը բաց է. ժողովրդի հետ պարզ, ազնիվ զրույց ունեցա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ալավերդու երկաթգիծը բաց է. ժողովրդի հետ պարզ, ազնիվ զրույց ունեցա Պղնձաձուլարանի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Երկաթգիծն այսօր փակ էր։ Մանրամասն, պարզ զրույց ունեցա ժողովրդի հետ։ Տեղեկացրի, որ հարցը կառավարության, ՊԵԿ նախագահի, ՏԿԵ փոխնախարարի, գործարար Նորիկ Պետրոսյանի և իմ ուշադրության կենտրոնում է, մանրամասն ներկայացրի արվող աշխատանքը։ Խնդրեցի տեղափոխվել ձուլարանի տարածք ու շարունակել զրույցն այնտեղ։ Այնուհետև խնդրել եմ չտրվել սադրանքների, քանի որ մեզ հասած տեղեկություններով առանձին տարրեր փորձում են սոցիալական խնդիրն օգտագործել իրենց նենգ նպատակների համար։ Եվ խնդրի լուծման ուղղությամբ արվող այս լայնածավալ աշխատանքների համատեքստում ստրատեգիական կարևորության երկաթգիծը փակ պահելն ուղիղ հարված է կառավարությանը, մեր թիմին ու ինձ անձնապես։ Խնդրել եմ թույլ չտալ պատ շարել իմ ու իրենց միջև։ Վստահեցրել եմ՝ ինքս եմ ջարդելու այդ փորձերը։ Ժողովուրդը վստահեցրեց՝ սադրիչների ականջից թղթով բռնելու են ու ուղարկեն Թեղուտի պոչամբար։ Քաղաքապետին ու բոլոր ներկաներին ի գիտություն տեղեկացրել եմ, որ ժողովրդի հետ հանդիպելու համար ես միջնորդի կարիք չունեմ։ Այսպիսով, ավելի քան 93 մլն դրամ կա հիմնարկի հաշվին, որը նոր ղեկավարությունը (ղեկավարումը ստանձնել են մոտ 2 ամիս առաջ) պատրաստ է ամբողջությամբ փոխանցել աշխատակիցներին, և դա բավարար է 3 ամսվա աշխատավարձն ամբողջությամբ մարելու համար։ Խնդիրը հիմնարկի սառեցված հաշիվներն ու դրանց վրա առկա կալանքներն են։ Հիմնարկի ղեկավար Կարեն Ղազարյանը հրապարակեց փաստաթղթեր՝ մերկացնելով, բացահայտելով նախկինում ամբողջ տեղի ունեցածը։ Ժողովուրդ ջան, մենք մի թիմ ենք, մենք ընտանիք ենք։ Կանենք հնարավորը, անգամ անհնարինն այս կարևոր խնդրի լուծման համար։ Շնորհակալ եմ։ Ինչպես ասացի հանդիպման վերջում, մեկ առ մեկ պինդ գրկում եմ բոլորիդ»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր