211652_close_icon
views-count1657 դիտում article-date 15:42 15-12-2019

Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն

Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն։ Այս մասին տեղեկանում ենք ենք «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից: Նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանն էլ իր ելույթում նշեց, որ մինչեւ դեկտեմբերի 20-ը եթե որոշակի պրովոկացիաներ լինեն, կամ ուժ գործադրեն, ապա ջերմուկցիները մենակ չեն: «Պետք է շատ արագ մոբիլիզացիա անել եւ լիքը կանանցով ու երեխաներով լինել պոստերում, ու առանց բռնության կանգնել մինչեւ 2.5-3 ժամում բոլոր տեղերից կհասնենք ու կկանգնենք ձեր կողքին»,- ասաց նա: Նշենք, որ հանդիպում- քննարկմանը մասնակցում են քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ:

Նմանատիպ նյութեր