211652_close_icon

Մեծ թվով ոստիկաններ եւ անվտանգւթյան աշխատակիցներ Ամուլսար տանող ճանապարհին են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8924 դիտում article-date 11:43 30-06-2020
Այսօր վաղ առավոտյան տեղեկություն ենք ստացել, որ մեքենաներ են մուտք գործել Ամուլսարի երկրորդ պոստից, լուսաբացին «Սեքյուրիթի» պահնորդական ծառայությունը մեծ թվով մարդկանցով, զենքերով մուտք են գործել Ամուլսարի տարածք: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է Ջերմուկի բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը: Նրա խոսքով, իրենց ասել են, որ իրենք եկել են փոխարինելու «Պանտեռա» պահնորդական ընկերության աշխատակիցներին, քանի որ «Լիդիանը» պայմանագիր է կնքել իրենց հետ: Բունիաթյանը նշեց, որ սա կամ անհեռատես քայլ է, կամ դիտավորություն, քանի որ պետք է հաշվի առնեին, որ Ամուլսարում ցանկացած շարժ առաջացնելու է կուտակում, որը կարող է ունենալ իր հետեւանքները: Ընթացքում բնակիչները սկսեցին հավաքվել: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ Ամուլսարում կա գույք, որը պետք է պահպանել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր