211652_close_icon
views-count2126 դիտում article-date 19:07 16-12-2019

Նախագահ Սարգսյանը Դոհայում մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի՝ անվտանգության հարցերով կլոր սեղան-քննարկմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Դոհա ֆորումի» շրջանակում կազմակերպված՝ Մյունխենի անվտանգության համաժողովի կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Քննարկմանը, որը վարել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն, ԱՄՆ պետքարտուղարի օգնական, Հակամարտությունների և կայունացման գործողությունների հարցերով բյուրոյի ղեկավար Դենիզ Նատալին, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ: «Չեթըմ հաուզ»-ի կանոններով անցկացվող կլոր սեղանի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանն ու Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյան հանդես են եկել ելույթով, պատասխանել մասնակիցների հարցերին: Նախագահ Արմեն Սարգսյանը Վոլֆգանգ Իշինգերի կողմից նաև հրավեր է ստացել մասնակցելու Մյունխենի անվտանգության միջազգային ամենամյա համաժողովին և ներկայացնելու գլոբալ ռիսկերի քվանտային բնույթին վերաբերող իր տեսությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր