211652_close_icon
views-count1953 դիտում article-date 14:58 17-12-2019

«Լույս» խմբակցության գործունեությունը համահունչ չէ ԼՀԿ օրակարգին, քննարկում ենք ավագանիում մեր ներկայության նպատակահարմարությունը․ Թանդիլյանը՝ Խաժակյանի հնարավոր հետկանչի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/12/17/maruqyan/3166643?fbclid=IwAR3A1s0AxY3Jd6ggDTjunA9zvJ8uVMQI52YZ2VhVqed21RqwX28RPqDiS_o]Tert.am[/url]-ը գրում է. Տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մամուլի ասուլիսը։ Հիշեցնենք, որ վերջինս այսօր ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ քննարկում են Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանի հետկանչի հարցը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության գործունեությունը համահունչ չէ ԼՀԿ օրակարգին, հետևաբար քննարկում են ավագանիում կուսակցության ներկայության նպատակահարմարությունը։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/17/maruqyan/3166643?fbclid=IwAR3A1s0AxY3Jd6ggDTjunA9zvJ8uVMQI52YZ2VhVqed21RqwX28RPqDiS_o]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր