51453 դիտում
18:45 26-05-2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի շնորհիվ Մասիվում մաքրվում է բնակիչների կողմից ստեղծված մինի աղբանոցը. այս պահին հեռացվել է 30 КамАЗ աղբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մայիսի 15-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ էր տիրում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցին հարակից բազմաբնակարանային շենքերի տարածքում, որտեղ կուտակված էր կենցաղային և շինարարական մի քանի տոննա աղբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց իրավիճակի հարցով Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, ով էլ իր հերթին հանձնարարում է պատկան մարմիններին՝ կարճ ժամանակում պարզեն, թե ինչու է տարածքում տիրում նման փնթի վիճակ և ով է պատասխանատուն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ աղբը կարճ ժամանակում հետացնելու ուղղությամբ:
Այսօր՝ մայիսի 26-ին, Հ. Սարգսյանի և Դ. Խաժակյանի շնորհիվ արդեն սկսվել են տարածքը աղբից մաքրելու աշխատանքները: Միայն այսօր այնտեղից ծանր տեխնիկայով մոտ 30 КамАЗ աղբ է հեռացվել և դեռ տեղում աշխատողների հայտարարության՝ 150 КамАЗ էլ պետք է հեռացնեն:
Մնում է, բնակիչները նորից տարածքը չլցնեն աղբով ու հետո չահազանգեն պատկան մարմիններին, թե՝ ձեր անգործության հետևանքով Մասիվում ստեղծվում է մինի Նուբարաշենի աղբավայր, մինչդեռ ակնհայտ երևում է, որ աղբը օդից չի լցվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օրերս տեղի ունեցած համապետական շաբաթօրյակի ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու վարչական շրջանների ղեկավարները համացանցը ողողեցին լուսանկարներով ու տեսանյութերով, թե ինչպիսի տիտանական աշխատանքներ են կատարել շաբաթօրյակի ընթացքում:
Մայիսի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ էր արել և տեսանյութ պատրաստել, որտեղ երևում է, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մառի փողոցին հարակից բազմաբնակարանային շենքերի տարածքում ձևավորվել է մինի-աղբավայր, որը կարող է ձեռնոց նետել հանրահայտ Նուբարաշենի աղբավայրին:
Ողջ տարածքը լցված էր շինարարական և կենցաղային աղբով, ու տիրում էր գարշահոտություն: Ցավալին այն էր, որ այդ ամբողջ տարածքով ոչ միայն մեծահասակները, այլև երեխաներն են անցնում, երբեմն էլ՝ երեխաները հենց այդ կեղտի մեջ են խաղում:
Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը, եթե չպետք է շաբաթօրյակն օգտագործի՝ մի քանի տոննա կուտակված աղբը հեռացնելու համար, ապա կարող է նշված հատվածում տեղադրել ցուցանակ ու վրան գրել. «Այստեղ գործում է նոր բացված աղբավայր»:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին