8231 դիտում
10:11 18-12-2019
Հունվարի 15-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կայանման գները մասնակի կբարձրանան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ տարվա հունվարի 15-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կայանման գները մասնակի կբարձրանան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: Նշենք, որ այժմ առաջին 10 րոպեն անվճար է: Այնուհետեւ յուրաքանչյուր ժամի համար ավտոմեքենաների վճարը 500 դրամ է: Խնդիրն այն է, որ ավտոկայանատեղիի համար վճարում են օդանավակայանից դուրս գալիս դրամարկղերում, ինչի արդյունքում մեքենաների կուտակումներ են լինում:
Եվ դրանցից խուսափելու համար օդանավակայանի ղեկավարությունը որոշել է դրամարկղում վճարող քաղաքացիների համար 1 ժամի դեպքում սահմանել 800 դրամ, 1-5 օր կայանելու համար՝ օրական 3000 դրամ, իսկ 5-30 օրվա կայանումն օրական կարժենա 15 հազար դրամ: Այսինքն՝ նրանք, ովքեր կայանատեղիի համար վճարում են դրամարկղում, հունվարի 15-ից սկսած՝ գործող սակագնից ավելի շատ կվճարեն:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում օդանավակայանի մամուլի քարտուղարը նշեց, որ քաղաքացիները գործող սակագներով (նկատի ունի ներկայիս սակագինը) վճարումներ կարող են անել շենքի ներսի վճարային տերմինալների միջոցով: Ընդամենը պետք է դուրս գալիս ցույց տալ կտրոնը: Այսինքն՝ գործող սակագները կպահպանվեն միայն նրանց համար, ովքեր վճարումը կկատարեն օդանավակայանի ներսի տերմինալներով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8403 դիտում
13:50 10-01-2020
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տեղադրվել է վճարային 7 տերմինալ․ հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագներ
30222 դիտում
08:49 22-12-2017
Հունվարի 1-ից կբարձրանան թռչնամսի, կարագի, ձվի, ցիտրուսային մրգերի, սուրճի գները. «Ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը