Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Թումանյանի բաժնում ստորաբաժանման անձնակազմի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի, Դսեղի և Ջիլիզայի անտառտնտեսությունների տնօրինության և աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն։
Քննարկվեցին անտառահատումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ համատեղ միջոցառումների մանրամասներ և ձեռք բերվեցին մի շարք համաձայնություններ։
Նույն օրը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն՝ ապօրինի ծառահատումների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ։
Արդյունքում ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց փայտանյութով բեռնված մի քանի մեքենա։
Հայտնաբերվածի փաստերով նախապատրաստվում են նյութեր։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]