2073 դիտում
16:06 19-12-2019
Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» բեսթսելերը հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողի սեղանին
Բեսթսելլերների հեղինակ և «Փրինց» մրցանակակիր Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» բեսթսելերը հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողի սեղանին: Գրքի շնորհանդեսը կանցկացվի դեկտեմբերի 20-ին, ժամը 18:30 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Այն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, գիրքն էլ թարգմանել է տաղանդավոր երգչուհի Աննա Դանիելյանը: Գրքի շնորհանդեսը կուղեկցվի Աննա Դանիելյանի համերգով, որի ընթացքում նրան կնվագակցի կիթառահար Արտյոմ Դադունցը:
« «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Ջոն Գրինից երեք գիրք էր հրատարակել: Հայերեն թարգմանությամբ արդեն իսկ լույս էին տեսել նրա «Աստղերն են մեղավոր», «Թղթե քաղաքներ», «Անվերջ կրիաներ» ստեղծագործությունները: Հերթը «Ալյասկայի որոնումներում» բեթսելերինն է»,-նշում է հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
Այս գրքի հերոսը՝ տասնվեցամյա Մայլս Հոլթերը հետաքրքրվում է հայտնի մարդկանց վերջին բառերով: Հետևելով ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի՝ մահվանից առաջ ասած արտահայտությանը՝ նա թողնում է ծնողների հետ իր ձանձրալի կյանքն ու «Մեծ եթե»-ի որոնումներում ուղևորվում Քալվեր Քրիք դպրոց: Այստեղ նա գտնում է իր առաջին ընկերներին ու սիրահարվում Ալյասկա անունով մի աղջկա, ով տակնուվրա է անում տղայի կյանքը, իսկ հետո անհետանում: Ողբերգական իրադարձությունները ստիպում են Մայլսին խորասուզվել կյանքի ու մահվան վերաբերյալ մտորումների մեջ…
«Ալյասկայի որոնումներում»-ը Ջոն Գրինի ամենաառաջին վեպն է: Լույս է տեսել 2005 թվականին: Բեսթելերի հիման վրա Hulu սթրիմինգային ծառայությունը նկարահանել է ութ էպիզոդանոց սերիալ, որը լույս է տեսել վերջերս:
Ջոն Գրինը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, աշխարհի #1 վաճառվող հեղինակը՝ իր «Ալյասկայի որոնումներում», «Բազմաթիվ Կատերինաներ», «Թղթե քաղաքներ», «Ուիլ Գրեյսոն, Ուիլ Գրեյսոն» (Դևիդ Լևիտանի հետ համատեղ) և «Մեղավոր են աստղերը» գրքերով։ Նրա մի շարք մրցանակների թվում կան «Printz Medal», «Printz Honor» և «Edgar Award»։ Նա երկու անգամ եղել է «LA Times Book Prize»-ի եզրափակչում։ Ջոնը «TIME» ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Ջոնն իր ընտանիքի հետ ապրում է Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2678 դիտում
17:30 21-12-2019
Հայերեն թարգմանությամբ ներկայացվել է Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» բեսթսելերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3345 դիտում
19:45 12-12-2017
«Երեք ընկեր».ամենաընթերցվող վեպը հայերեն թարգմանությամբ գրքասերների սեղանին է
Այս բաժնից
1003 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
916 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր