2112 դիտում
10:13 20-12-2019
Վարչապետը հանդիպել է գործարարների հետ. բարենպաստ իրավական դաշտ կստեղծվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ մասնավոր հատվածի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Հանդիպման ժամանակ քննարկվել և արտադրողների կողմից բարձրաձայնվել են մի շարք խնդիրներ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարարների հետ հանդիպմանը բարձրաձայնած խնդիրներից մեկն էլ այն է, որ եթե կազմակերպությունն ունի չկատարված հարկային պարտավորություններ (500 հազար դրամի չափով), ապա տնտեսական գործունեության գործարքները կասեցվում են, և հարկ վճարողի գույքի վրա դրվում է արգելանք, ինչն անբարենպաստ պայմաններ է ստեղծում տնտեսվարողների համար: և Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ առաջարկվում է փոխել Հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասը, և այդ սահմանափակումը կիրառել միայն այն դեպքում, եթե հարկային չվճարումները որոշակի շեմից ցածր են: Այսինքն` «չափը 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում» նախադասությունը կփոխարինվի «նախորդ տարվա վճարված հարկերի հանրագումարի 5 տոկոս չափը, բայց ոչ պակաս, քան 3 մլն դրամ կամ ավելի կազմելու դեպքում» նախադասությամբ։
Գործարարները հույս ունեն, որ արդյունաբերական ընկերությունների գործունեության իրականացման համար բարենպաստ իրավական դաշտ կստեղծվի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1671 դիտում
12:16 23-03-2021
Էլեկտրոնային աճուրդների կազմակերպման համար կստեղծվի օրենսդրական դաշտ
1149 դիտում
08:52 22-02-2014
Միասնական քննչական մարմնի կազմավորումից հետո կստեղծվի իրավական ապահովման հանձնաժողով․ Ժողովուրդ
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»