99758 դիտում
18:24 22-12-2019
Դատավոր Նելլի Բաղդասարյանը 1,5 մլն դրամով դատարանից ազատ արձակեց քրեական պատմություններով հայտնի «Լոճոյին». դատարանի մոտ հավաքվածներն ասում էին. «Նա համ կույս մնաց, համ՝ հաճույք ստացավ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի պետի առաջին տեղակալ Գառնիկ Մաթևոսյանն ու քննիչ Գևորգ Բալդրյանը միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի քաղաքի Բուռնազյան 2-րդ նրբանցքի բնակիչ, 36-ամյա Ռաֆայել Փալանջյանի նկատմամբ, ով այս տարվա դեկտեմբերի 19-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ որպես կասկածյալ, ձերբակալվել էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դեկտեմբերի 18-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապօրինի զենք կրելու-պահելու կասկածանքով, Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցից բերման էր ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր ատրճանակ՝ 5 փամփուշտներով լիցքավորված:
Նույն օրը՝ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի համար նա ձերբակալվում է և այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը՝ դռնփակ դատական նիստն անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով, Ռ. Փալանջյանին, ով հանցագործ աշխարհում հայտնի է «Լոճո» մականվամբ, 1 միլիոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կան հավաստի տեղեկություններ, որ «Լոճոն» բերման ենթարկվելուց մոտ 10-15 րոպե առաջ առաջ, նույն օրը եղել է Էրեբունի վարչական տարածքում՝ Երկաթուղայինների 4-րդ փողոցի 6-րդ տան բնակիչ, 43-ամյա Արեգ Սիմոնյանին ատրճանակի գործադրմամբ սպանած, «Սիցիլ» մականվամբ Արմեն Ս.-ի հետ:
Դատարանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Էս ո՞ւր ենք հասել, որ ապօրինի զենք-զինամթերք կրողին, ով մեկ այլ աղմկահարույց սպանության գործով կասկածյալի հետ է եղել, դատարանը կարող է փողով բաց թողնել: Հիմա որ ասենք, դատավորը Ջհանգիրյանի ասած՝ «համ կույս մնաց, համ հաճույք զգաց», կասեք՝ վիրավորում եք մեծն դատավորին:
Մենք չենք վիրավորում, մենք այսօր ականատես եղանք դատարանի ոչ իրավաչափ գնահատականին: Այսինքն, կարող ես ապօրինի զենքով շրջել փողոցում ու հանգիստ դատարանից կարաս գրավով դուրս գալ: Չենք էլ կասկածում, որ սա դեռ շարունակություն է ունենալու: Երևի պետք է մարդ սպանվի, զոհվի, որ դատավորը խելքին մոտ որոշում կայացնի: Եթե սա շարունակություն ունեցավ, իսկ մենք չենք կասկածում, որ այդպես կլինի, դրա ողջ պատասխանատվությունն ընկնելու է տիկին դատավորի վրա: Իսկ հետո «Կովկասի գերուհի» ֆիլմի հերոսի պես պիտի ասենք՝ «Կեցցե՜ մեր դատարանը, աշխարհի ամենաարդար դատարանը»:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/19/1143313/]հայտնել[/url] էինք, որ դեկտեմբերի 18-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապօրինի զենք ձեռք բերելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին էին բերման ենթարկել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Ռ. Փ.-ին:
Վերջինիս մոտ հայտնաբերվել էր «Վոլֆեր Վաֆեն Փաբրիկ Ուլմիդո» ատրճանակ, որի փամփշտակալում եղել էր 5 հատ փամփուշտ:
Բերման էր ենթարկվել նաև Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Է. Ա.-ն, ում մոտ հայտնաբերվել էր «Բակաս-15մ» գրառմամբ որսորդական 1 փողանի ողորկափող հրացան: Իսկ մյուս բերման ենթարկված՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Հ. Մ.-ի մոտ հայտնաբերվել էր ծալովի դանակ:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները Բուռնազյան փողոցի թիվ 73 տան մոտ՝ նշված անձանց բերման ենթարկելու վայրից, հայտնաբերել էին պոլիէթիլենային տոպրակի մեջ գետնին դրված խլացուցիչով 1 ինքնաձիգ:
Ժամանած ոստիկանության փորձաքրեագետը ինքնաձիգի փամփշտատուփում հայտնաբերել է 25 հատ «Մակարով» տեսակի փամփուշտ:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում:
Բերման ենթարկված անձինք բաց էին թողնվել: Նշանակվել էին փորձաքննություններ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+