1276 դիտում
11:14 23-12-2019
Ինչպես խուսափել թունավորումներից. նախարարության խորհուրդները՝ նախատոնական գնումների մասին
Հայաստանի առողջապահության նախարարությունը նախատոնական գնումների հետ կապված մի շարք խորհուրդներ է տալիս՝ թունավորումներից խուսափելու համար: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը:
«Տոներին ընդառաջ գնումներն արդեն սկսվում են: Բոլորի մտքում է` ին՞չ առնել, ո՞ր մթերքն է պետք, ի՞նչն է ամենակարևորը և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ:
[b]
Անհրաժեշտ է.[/b]
-գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից,
-գնել թարմ, չվնասված մթերք,
-աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,
-գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
-օգտագործել անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներ, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,
-չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
-պատրաստի կերակրատեսակներ գնելու դեպքում ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին»:
Նմանատիպ նյութեր
961 դիտում
15:14 31-12-2022
Ինչպես խուսափել սննդային թունավորումներից. Արցախի առողջապահության նախարարությունը զգուշացնում է
2785 դիտում
16:48 31-12-2015
Ինչպես խուսափել ցրտահարությունից. ՀՀ Առողջապահության նախարարության խորհուրդները
1807 դիտում
15:36 24-12-2016
ՀՀ Առողջապահության նախարարության նախատոնական խորհուրդները
Այս բաժնից
1009 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
988 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
922 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր