2788 դիտում
16:48 31-12-2015
Ինչպես խուսափել ցրտահարությունից. ՀՀ Առողջապահության նախարարության խորհուրդները
Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման ժամանակ առաջին հերթին ցրտից պետք է պաշտպանել ձեռքի և ոտքի մատները, այտերը, ականջները և քիթը: Ցրտահարությունը վտանգավոր է բոլորի համար, սակայն առավել խոցելի են ծերերը և երեխաները:
Կախված ցրտահարության աստիճանից՝ մարմնի ցրտահարված հատվածը կարող է փոխել գույնը՝ կարմրել կամ գունատվել:
[b]Ովքեր են գտնվում ռիսկի խմբում
[/b]
Եթե չիրականացվեն նախազգուշական միջոցառումներ, ցրտահարությունը վտանգավոր է բոլորի համար: Երբ մարդն աշխատում կամ խաղում է դրսում, նա ենթարկվում է ռիսկի: Սակայն ռիսկն ավելի բարձր է այն անձանց շրջանում, որոնց մոտ առկա է շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, ովքեր ունեն արյան շրջանառության և նյարդային համակարգի խնդիրներ: Նշված հիվանդությունների առկայության դեպքում ցուրտը կամ ցավը զգալու ունակությունն ավելի թույլ է: Որոշ դեղեր, նիկոտինը և ալկոհոլը ևս նվազեցնում են զգայունության աստիճանը, հետևաբար տվյալ դեպքում բարձրանում է ցրտահարվելու վտանգը: Ունի կրկնվելու բարձր հավանականություն:
[b]Առաջին նշանները
[/b]
• Մաշկի գույնի փոփոխություն(գունատ, կապույտ կամ կարմիր)
• Մաշկը տաք է
• Զգայունության կորուստ, ծակծկոց կամ ցավ
[b]Կանխարգելումը[/b]
• Անհրաժե'տ է կրել տաք, չսեղմող հագուստ, ինչպես նաև գլխարկ՝ ականջները պաշտպանելու համար, շարֆ` այնպես,որ պաշտպանվեն այտերն ու քիթը, ձեռնոց, չթրջվող կոշիկներ:
• Պետք չէ դիպչել սառը մակերեսներին բաց ձեռքերով
• Ծխելը և ալկոհոլի չարաշահումը չի խրախուսվում
• Պետք է շատ շարժվել
[b]Ինչ անել, եթե կան ցրտահարության նշաններ
[/b]
Անմիջապես դիմել բժշկի
• Ոչ մի դեպքում չի կարելի շփել ցրտահարված հատվածը
• Ցրտահարված հատվածը տաքացնելու համար պետք չէ ջեռակ օգտագործել, քանի որ ցրտահարված հատվածի զգայունությունը կտրուկ նվազում է և տվյալ պարագայում առկա է այրվածք ստանլու վտանգ
Նմանատիպ նյութեր
2137 դիտում
14:32 25-12-2021
Առողջապահության նախարարության խորհուրդները՝ ցրտահարությունից խուսափելու համար
1276 դիտում
11:14 23-12-2019
Ինչպես խուսափել թունավորումներից. նախարարության խորհուրդները՝ նախատոնական գնումների մասին
3167 դիտում
18:51 30-06-2016
Ինչպես դիմակայել շոգին. Առողջապահության նախարարության խորհուրդները
Այս բաժնից
751 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար