7519 դիտում
09:13 24-12-2019
Գազն իրականում կթանկանա 2020-ի հունվարից․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է «Վերջին մի քանի ամիսներին ամենաքննարկվող թեմաներից մեկը ՀՀ ներմուծվող գազի թանկացման հարցն է։ Սա բնական է, քանզի գազի հնարավոր թանկացումն իր հետ բերելու է այլ ապրանքների ու ծառայությունների շղթայական թանկացման, ինչն էլ լուրջ հարված է հասցնելու բնակչության կենսամակարդակին:
Իշխանությունները պնդում են, որ ձմռան ամիսներին գազը չի թանկանա:
Ըստ տարբեր տեղեկությունների, գազի գնի բարձրացման պետք է սպասել ապրիլից, չնայած մեր աղբյուրները վկայում են, որ այդ թանկացումը իրականում տեղի է ունենալու 2020-ի հունվարից, սակայն չի վերաբերելու սպառողներին, քանզի դարձյալ կատարվելու է փոխհատուցում:
«Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, ռուսական շրջանակներում ՀՀ-ին մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունների հիմնական «պրոտեժեն» ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է, որն ամեն ինչ անում է, որ գազի գնի հետ կապված կտրուկ շրջադարձեր չլինեն։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հենց նա է միջնորդել ռուսական իշխանություններին՝ գազի գինը չբարձրացնել 2019-ի սեպտեմբերին, ինչը նախապես պլանավորված էր։
Ըստ տարբեր խոսակցությունների, բանակցությունների արդյունքները մեծապես կախված կլինեն այն հանգամանքից, թե այս ընթացքում ինչպես իրեն կդրսևորի ՀՀ իշխանությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2826 դիտում
10:47 23-01-2021
Գազն ապրիլից կթանկանա՞. ինչով է դա հիմնավորվելու. «Ժամանակ»
3122 դիտում
18:41 23-12-2019
2020 թվականի հունվարից Կոտայքի մարզի 4 դպրոցներ կջեռուցվեն լոկալ ջեռուցման համակարգերով
1227 դիտում
08:54 06-06-2014
Գազն 30 դոլարով թանկ է գնվել․ ՉԻ
Այս բաժնից
871 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
742 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»