211652_close_icon
views-count57294 դիտում article-date 16:20 24-12-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 07-ը վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի համար, վերջինս էլ բախվել է ВАЗ 21099-ին, որն էլ գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս –Քարվաճառ ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում, ըստ նախնական տեղեկությունների, Վարդենիկ գյուղի բնակիչ, 41-ամյա Արսեն Հ.-ն, վարելով ВАЗ 2107 մակնիշի 35 PD 870 համարանիշի ավտոմեքենան, խոչընդոտներ է ստեղծել իրեն վազանց կատարող նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Արեգ Ս.-ի վարած Mercedes մակնիշի K 007 OP 150 RUS համարանիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է Վարդենիկ գյուղի բնակիչ, ՌԴ քաղաքացի, 44-ամյա Մհեր Պ.-ի վարած ВАЗ 21099 մակնիշի 09 ՍԼ 339 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 21099-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդ Մհեր Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր