211652_close_icon
views-count36250 դիտում article-date 10:14 26-12-2019

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են ոստիկանության ծառայողի Nissan-ն ու շտապօգնության ավտոմեքենան. շտապօգնության բժշկուհին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ ՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան 86 հասցեի դիմաց բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ, 48-ամյա Մելիքսեթ Մարտիրոսյանի վարած Nissan մակնիշի 34 CT 397 համարանիշի և Ստեփանավան քաղաքի բնակիչ, 43-ամյա Ալբերտ Ջիլավյանի վարած GIN BEI մակնիշի 309 ԼՕ 61 համարանիշի շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ուղևոր, Տաշիր քաղաքի բնակիչ, 56-ամյա Ֆրյազ Ավդալյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հ. Չոբանյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Տաշիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում, վիրավորը աշխատում է նույն բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության բժշկուհի, և շտապօգնության ավտոմեքենան կանչով մեկնում էր հիվանդի մոտ, իսկ Nissan-ի վարորդը աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Թումանյանի բաժնում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր