1300 դիտում
11:50 26-12-2019
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսել է գործել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին: Բաժինն ապահովելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանություն, չհայտարարված այցերի, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման Պաշտպանի գործառույթների իրականացումը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակության պաշտպանության դեպարտամենտի կազմում գործող բաժինը նախատեսում է սերտորեն համագործակցել ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ՝ աջակցելու հավասար հնարավորությունների, իրավունքների միջավայրի ձևավորմանը և ամրապնդմանը:
Այս առումով Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես կարևորում է հարգանքը հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ, նրանց ինքնուրույնությունը և մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև վերջիններիս անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքի իրացման ապահովումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանին է վերապահվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»