211652_close_icon
views-count2567 դիտում article-date 10:50 28-12-2019

ԱՆ-ում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին. Ա. Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երեկ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։ Նա մասնավորապես խնդրել է լրագրողներին՝ հրապարակել երեկ՝ դեկտեմբերի 27-ին Վենետիկից ստացված նամակը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Հարգելի՜ գործընկերներ պարզվում է՝ երեկ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ օրվա իշխանությունների այս անպատասխանատու եւ արկածախնդիր վարքագծի պատճառով մեր պետության միջազգային հեղինակությանը լուրջ հարված է հասցվում։ Ընդ որում՝ տի՜կնայք եւ պարոնա՜յք հարկ է գիտակցել, որ եթե փորձառության պակասի պատճառով խաբվում եք եվրոպացիների ժպիտներին, ապա իմացեք՝ նրանք ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Ու այս ընթացքը շարունակելու պարագայում կարմիր քարտը պարզապես անխուսափելի է լինելու։ Դրանում չկասկածեք։ Հարգելի՜ լրագրողներ խնդրում եմ աշխարհի ամենաթափանցիկ կառավարությունից հայցել հրապարակել երեկ՝ դեկտեմբերի 27-ին Վենետիկից ստացված նամակը։ Կարծում եմ՝ եթե այդ նամակը ամբողջովին համապատասխանում է իշխանությունների քիմքին ու պատկերացումներին, ապա հրապարակման խնդիր չպիտի լինի։ Այնպես չէ՞»։

Նմանատիպ նյութեր