211652_close_icon
views-count1796 դիտում article-date 13:00 28-12-2019

Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել, ոչ պաշտոնական գրությունները հրապարակման ենթակա չեն. ԱՆ-ը՝ Ա. Հովհաննիսյանի հայտարարության մասին

Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել։ Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը: Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ։ Այդուհանդերձ, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անձնական նամակով շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան Հանձնաժողովի նախագահը Ռուստամ Բադասյանին ևս շնորհավորել և բարեմաղթանք է հղել տոների առթիվ։ Այլ ոչ պաշտոնական գրագրություններ հրապարակման ենթակա չեն։ [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/28/1143996/]Հիշեցնենք[/url], որ այսօր «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երեկ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։ Նա մասնավորապես խնդրել է լրագրողներին՝ հրապարակել երեկ՝ դեկտեմբերի 27-ին Վենետիկից ստացված նամակը։

Նմանատիպ նյութեր