211652_close_icon
views-count5589 դիտում article-date 14:56 28-12-2019

ԱՆ-ն հաստատեց՝ ստացել է Վենետիկի հանձնաժողովից համապատասխան նամակը. Ա. Հովհաննիսյանը՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իշխանությունների գործողություններին միարժեք որակումներ տվող նամակի մասին

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Արդարադատության նախարարությունը հաստատեց, որ ստացել է Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակը, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։ «Շնորհակալ եմ, որ Արդարադատության նախարարությունը հաստատեց, որ ստացել է Վենետիկի հանձնաժողովից համապատասխան նամակը։ Կներեք իհարկե, որ տոն օրերին Վենետիկի հանձնաժողովը ձեզ համար արտահերթ կամ հատուկ նիստ չի գումարել, որ պաշտոնապես դիրքորոշում տա, այլ խնդիրը հրատապ համարելով ոչ պաշտոնական նամակով ասել է այնպիսի բաներ, որ երես չունեք հրապարակել»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը: [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/28/1144008/]Հիշեցնենք[/url], որ ավելի վաղ Ա. Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։ Նա մասնավորապես խնդրել է լրագրողներին՝ հրապարակել երեկ՝ դեկտեմբերի 27-ին Վենետիկից ստացված նամակը։ Վերոնշյալին հաջորդել է Արդարադատության նախարարության տարածած հերքումն առ այն, որ Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել։ «Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ։ Այդուհանդերձ, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անձնական նամակով շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան Հանձնաժողովի նախագահը Ռուստամ Բադասյանին ևս շնորհավորել և բարեմաղթանք է հղել տոների առթիվ։ Այլ ոչ պաշտոնական գրագրություններ հրապարակման ենթակա չեն»,- ասվում է հերքման մեջ։

Նմանատիպ նյութեր