Ղազախստանում հրաժեշտ են տալիս ավիաաղետի զոհերին
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում վերջին հրաժեշտն են այսօր տալիս դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածներին, հաղորդում է Interfax-ը։
Սգո արարողությանը մասնակցել է Նուր-Սուլթանի ղեկավար Բակիջան Սագինտաևը, ով երեկ երեկոյան այցելել է զոհվածների ընտանիքներին և ցավակցություն հայտնել ողբերգության կապակցությամբ։
Թաղման արարողությունը կազմակերպել և ծախսերը հոգացել են մայրաքաղաքի իշխանությունները։
Հիշեցնենք, որ Ալմա-Աթա-Նուր-Սուլթան թռչող օդանավը օդ բարձրանալուց մի քանի րոպե անց ընկել է։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 12, վիրավորվել 67 մարդ։
Օդանավում եղել է 93 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։