Դոնբասում սկսվել է գերիների փոխանակման գործընթացը
Գորլովկայի մոտակայքում այսօր առավոտից սկսվել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների և Կիևի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Գերիներին տեղափոխող ավտոբուսը ժամանել է Մայորսկի անցակետ, որտեղ էլ տեղի է ունենում փոխանակումը։
Սպասվում է, որ Կիևը կհանձնի 87 գերիների, իսկ Դոնեցկը Կիևին կհանձնի 55 ուժայինների։
Դոնեցկի ՄԻՊ Դարյա Մորոզովան նշել է, որ այդ ամենի հետ հանդերձ, Դոնեցկից 22 գերի հրաժարվել է հանձնվել Կիևին։ Նրանցից երկուսը համաձայնվել են վերադառնալ Դոնեցկ։