8547 դիտում
12:06 30-12-2019
Մաքսային վճարները չկատարելու դեպքում կգործեն 2020 թվականի դրույքաչափերը. ՊԵԿ
Վերջին օրերին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ որոշ քաղաքացիներ ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները կատարելուց հետո ավարտին չեն հասցնում մաքսային ձևակերպման աշխատանքները, և առանց հաշվարկված մաքսային վճարները կատարելու, մեքենաները թողնում են մաքսատան տարածքում՝ հավանաբար ենթադրելով, թե միայն հայտարարագրումը բավարար է տվյալ ավտոմեքենայի դեպքում հետագայում 2019թ․-ին գործող դրույքաչափերը կիրառելու համար։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նկարագրված դեպքերում, եթե հայտարարատուն ավտոմեքենայի համար հաշվարկված վճարումների և բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման համար կներկայանա 2020թ-ի հունվարի 1-ից հետո, ապա տվյալ ավտոմեքենայի մաքսային վճարները կհաշվարկվեն 2020թ-ի հունվարի 1-ից գործող
դրույքաչափերով:
Հաշվի առնելով նման իրավիճակները՝ կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արդեն իսկ իրականացրել են ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները, մինչև ընթացիկ տարվա վերջ կատարել նաև հաշվարկված մաքսային վճարումները, ներկայանալ մաքսատուն բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունները ավարտելու, և ավտոմեքենան ԱՏԳ տարածքից դուրս բերելու համար:
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
19:13 04-10-2023
Ռուսաստանի Դաշնությունում հոկտեմբերի 1-ից որոշ մաքսային իրավակարգավորումներում փոփոխություններ կգործեն
1998 դիտում
08:46 18-04-2014
ՄՄ մտնելուց հետո մաքսատուրքերի դրույքաչափերը չփոխելու շուրջ բանակցությունները այնքան էլ հաջող չեն ընթանում․ ՀԺ
Այս բաժնից
685 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց