3990 դիտում
20:39 30-12-2019
«Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել
Դեկտեմբերի վեցին «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր բաց նամակ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար հարգարժան Սուրեն Պապիկյանին։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պատասխանել է մեր բաց նամակին։
Ի պատասխան նամակին Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնում է, որ ՊԳԿԿ հանդիսանալով Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի 100 % պետական բաժնեմասի կառավարման լիազոր մարմին առաջարկում է կինոլորոտի զարգացմանը և ընկերության առողջացման ուղղված նախատեսվող քայլերը ներկայացնել ծրագրի տեսքով։
Ծրագիրը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կքննարկվի կոմիտեում և այն կիրականացվի հավանության արժանանալու դեպքում։
«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն ողջունում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից քաղաքացիական ակտիվ հասարակության ամրապնդմանը և կայացմանը ուղղված այս քայլերին։ «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն պատրաստ է ներկայացնել նախարարությանը իր իրատեսական, կրթական և հետաքրքրաշարժ ծրագրերը ուղղված Հայֆիլմի բրենդի վերածննդին։ HaykHayk Հարգանքներով` [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=797890364015722&id=100013842969752]Հայ կինոյի վերածնունդ ՀԿ[/url]
Նմանատիպ նյութեր
12539 դիտում
10:07 03-09-2019
Փոխնախարար Արա Խզմալյանն արձագանքել է «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության կոչ-առաջարկին
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1024 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր