2665 դիտում
15:49 31-12-2019
Բացահայտվել է թմրամիջոցների ներկրման հերթական դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հաստատված ազգային ռազմավարության ծրագրի շրջանակներում հետևողական պայքար մղելով թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, իր գործառույթների իրականացման շրջանակներում նպատակաուղղված քայլեր ձեռնարկելով դեպի հանրապետության տարածք թմրամիջոցների ապօրինի ներթափանցման ուղիները բացահայտելու և փակելու ուղղությամբ, բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրման հերթական դեպքը։
Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացին, 2019թ. դեկտեմբերի 21-ից գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոց և համապատասխան փաթեթավորմամբ այն պահել իր մարմնում։ 2019թ. դեկտեմբերի 24-ին վերջինս Մոսկվա քաղաքից ինքնաթիռով ժամանելով Հայաստան, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանային անցակետով վերոնշյալ առանձապես խոշոր չափերով թմրամիջոցը ապօրինի տեղափոխել է ՀՀ պետական սահմանով, սակայն մաքսային հսկողությունն անցնելուց հետո՝ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և ձերբակալվել:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, առաջադրված մեղադրանքում մաքսանենգը իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական բնույթի ցուցմունքներ, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3987 դիտում
18:18 20-01-2020
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ .ԱԱԾ
4009 դիտում
11:01 10-02-2020
ԱԱԾ-ն հայտնում է թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպք բացահայտելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում