68950 դիտում
16:13 02-01-2020
Այրվածքաբանության ազգային կենտրոնում հատվել են «թեղի» և «վիրգինյան գիհի» տեսակի ծառեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 2-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ընթերցողներից, ովքեր հայտնում են, որ անհայտ անձը կամ անձինք մի քանի ծառեր են «քոքից» կտրել ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների ազգային կենտրոնի տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեղի են ունենում կապիտալ վերանորոգման աշխատանքներ և այդ աշխատանքների շրջանակում հայտնաբերվել են ապօրինի հատված «թեղի» և «վիրգինյան գիհի» տեսակի մի քանի կտրած ծառեր։
SHAMSHYAN.com-ը փորձում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից պարզել՝ արդյո՞ք տեղյակ են կատարվածի մասին և արդյո՞ք կտրված ծառերն օրինական են կտրվել, թե՞ հերթական ապօրինի ծառահատումն է տեղի ունեցել ինչ-որ անձանց կողմից։
Ըստ SHAMSHYAN.com-ին հասած տեղեկությունների՝ նշված կենտրոնի նորանշանակ տնօրենը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
9949 դիտում
19:20 19-03-2017
Ապօրինի հատվել են գիհի և ակացիա տեսակի ծառեր
11696 դիտում
20:38 26-03-2017
Ապօրինի հատվել է 9 հատ գիհի տեսակի ծառեր
Այս բաժնից
16702 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ