8271 դիտում
10:35 24-11-2022
Վարդենիսի ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին․ հայտնաբերվել են ապօրինի հատված 6 հատ «Ակացիա» և 15 հատ «Թեղի» տեսակի ծառեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այն, որ վերջին տարիներին ՀՀ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել և իրականացնում են Հանրապետությունում անտառների ոչնչացման դեմ, այդ թվում՝ ապօրինի ծառերի հատման ուղղությամբ, դա անժխտելի փաստ է։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ անտառների ոչնչացման դեմ պայքարի պատասխանատվությունը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականով դրվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 23-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի), ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ հերթական բացահայտումն են կատարել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ապօրինի ծառահատման փաստով։
Վարդենիսի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի 35-ամյա բնակիչ Աշոտ Հ․-ն նոյեմբերի 20-ին «Սևան ազգային պարկ» Պետական ոչ առևտրային կազմակերպության «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է ծառեր, որոնք իր անձնական օգտագործման Mercedes մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է իր տուն։
Ոստիկանները նրա տանը հայտնաբերել են ապօրինի հատված 6 հատ «Ակացիա» և 15 հատ «Թեղի» տեսակի ծառեր։
Փաստերի ճնշման տակ արդեն ոստիկանության Վարդենիսի բաժին հրավիրված Աշոտ Հ․-ն խոստովանել է, որ արարքը կատարել է ինքը և ծառերը տեղափոխել է իր տան բակ՝ ձմռանը որպես վառելափայտ օգտագործելու համար։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժին է հրավիրվել նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի տնօրեն 42-ամյա Արմեն Ս․-ն, ումից դեպքի փաստով արդեն ընդունվել է հաղորդում։
Ապօրինի ծառահատման դեպքով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ապօրինի հատված ծառերը տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսակարները՝ Սևակ Սահակյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+