2733 դիտում
12:59 05-01-2020
ԱՄՆ-ն ավելացնում է ռազմական ներկայացվածությունը Մերձավոր Արևելքում
Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի անձնակազմի 4 հազար զինծառայողի տեղակայումը Քուվեյթում։
Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ նշելով, որ այդ ստորաբաժանումն ուղարկվում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայացվածությունն ավելացնելու համար՝ Իրաքում Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետևանքով լարվածության աճի պայմաններում։
Գործակալությունը հղում է կատարել ԱՄՆ զինված ուժերի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Բերնսին։ Նրա տվյալներով այս շաբաթվա ընթացքում 700 զինծառայող արդեն ուղարկվել է Քուվեյթ, ևս 3500 զինծառայող սպասում է իր հերթին։
Նմանատիպ նյութեր
7915 դիտում
18:23 06-01-2020
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել չչարաշահել իր ռազմական ուժը Մերձավոր Արևելքում
1850 դիտում
15:14 16-02-2017
Արմեն Ամիրյանը գտնում է, որ իր ներկայացվածությունը ՀՀԿ ցուցակում դրական կազդի ձայներ հավաքելու առումով
1596 դիտում
12:53 22-07-2015
ԱՄՆ-ն շարունակելու է դիմակայել Մերձավոր Արևելքում Իրանի գործողություններին
Այս բաժնից
781 դիտում
17:08 07-02-2025
Սան Պաուլուում ինքնաթիռն ընկել է ավտոբուսի վրա. կան զոհեր
3901 դիտում
17:00 07-02-2025
ՀՀ դրամով էլ ավելի շահավետ առցանց ավանդ AMIO Mobile-ում
565 դիտում
15:40 07-02-2025
Սանտորինի կղզում սեյսմիկ ակտիվության պատճառով արտակարգ դրություն է հայտարարել