7855 դիտում
18:23 06-01-2020
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել չչարաշահել իր ռազմական ուժը Մերձավոր Արևելքում
Վերջերս ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում բերելու են իրավիճակի սրման, և Չինաստանը կոչ է անում Վաշինգտոնին՝ չչարաշահել իր ռազմական ուժը։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, հաղորդում է Ria Novօsti-ն։
Վերջինս նշել է,որ ամերիկյան գործողությունները խախտում են միջազգային հարաբերությունների հիմնարար ու իրավահավասար սկզբունքները։
«Մենք պնդում ենք, որպեսզի ԱՄՆ-ն չչարաշահի իր ուժը, բոլոր կողմերին հորդորում ենք պահպանել հանգստություն ու զսպվածություն, որպեսզի հետագայում էլ ավելի սրացում չլինի, կոչ ենք անում կողմերին՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը»,-ասել է Շուանը։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը ամերիկյան օդուժը Բաղդադի օդանավակայանի շրջանում գործողություններ է անցկացրել, ինչի հետևանքով սպանվել են Ղասեմ Սոլեյմանին և Իրաքում շիա աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը։
Ամերիկյան իշխանությունները վերջիններիս համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ:
Գեներալ Սոլեյմանիի դուստր Զեյնաբ Սուլեյմանին հուղարկավորության ժամանակ ԱՄՆ-ին զգուշացրել է «գալիք սև օրերի» մասին»։
«Խելագար Թրամփ: Չկարծես, թե ամեն ինչ կավարտվի հորս տառապալի մահով»,- հայտարարել է Զեյնաբ Սոլեյմանին:
«Ամերիկացիներն իսկապես չեն գիտակցում՝ ինչ լուրջ սխալ են թույլ տվել»,- ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել երկրում՝ հայտարարելով, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերի վրա է Սոլեյմանիի և մյուս տառապյալների արյունը:
Նմանատիպ նյութեր
853 դիտում
16:29 03-02-2024
Բորելը Մերձավոր Արևելքում ապաէսկալացիայի կոչ է արել
913 դիտում
13:43 14-04-2024
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքում հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել
844 դիտում
09:38 15-04-2024
Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից
Այս բաժնից
1096 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1126 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1111 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար